Պետդեպարտամենտն Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել հետաքննել ձերբակալված ռուս լրագրողների գործունեությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է ազատ արձակի ձերբակալված լրագրողներին, եթե նրանք մասնակից չեն ապօրինի գործունեությանը: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«Մենք Ուկրաինայի կառավարությանը կոչ ենք անում հետաքննել այդ միջադեպերեը և ազատել այդ մարդկանց, եթե նրանք հանդիսանում են օրինական լրագրողներ ու մասնակից չեն ապօրինի գործունեության»:
Օրեր առաջ Ուկրաինայի հարավ-արևելքում Ազգային գվարդիայի կողմից ձերբակալվել են ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներ Օլեգ Սիդյակինն ու Մարատ Սայչենկոն: