Վերջին 35 տարում առաջին անգամ ցլամարտ չի անցկացվել Մադրիդում
BBC-ի փոխանցմամբ՝ վերջին 35 տարում Մադրիդում առաջին անգամ չի կայացել կորիդա: Ցլամարտը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, ինչ կենդանիները վնասվածքներ են պատճառել միանգամից երեք ցլամարտիկի: Առավել լրջորեն վնասվել է Դավիթ Մորան, ցուլն իր եղջյուրը խրել է նրա ոտքը:
Ներկայումս ցլամարտիկի վիճակը շարունակում է մնալ ծանր: Ամեն տարի Իսպանիայում անցկացվում է մոտ 2000 ցլամարտ: Կորիդայի հակառակորդներն այդ մարզաձևը համարում են բարբարոսություն:
Եվ, այնուամենայնիվ, ցլամարտն ունի նաև իր մոլի երկրպագուները, որոնց թվին է դասվում նաև երկրի գործող վարչապետ Մարիանո Ռախոյը: Նրանց կարծիքով՝ ցլամարտն արվեստի վաղեմի տեսակ է, որը խոր արմատներ է ձգել ազգային պատմության մեջ: