Զգացողություններ, որոնք հնարավոր է ունենալ միայն ամռանը
Շուտով ամառ է, տարվա ամենահրաշալի եղանակը, երբ կարելի է ամբողջությամբ ու լիարժեք վայելել կյանքը: Տարվա այս եղանակին շատ են այնպիսի պահերը, երբ ցանկանում ես, որ դրանք կանգ առնեն: Կան սովորական թվացող, բայց կյանքը հրաշալի դարձնող հաճելի զգացողություններ, որոնք կարող ես զգալ միայն տարվա այս եղանակին: Դրանք ի մի է բերել AdMe.ru –ն.
Բաց պատուհանից զգալ ամառային մեղմ զեփյուռը
Վայելել նոր հնձած խոտի բույրը
Դուրս հանել գլուխը մեքենայի պատուհանից եւ զգալ, որ թռչում ես
Ոտաբոբիկ զբոսնել փափուկ խոտի վրայով
Արագ վերջացնել պաղպաղակը, քանի դեռ այն չի սկսել հալչել
Ուրբաթ երեկոյան դուրս գալ աշխատանքից եւ հիշել, որ առջեւում երկշաբաթյա արձակուրդն է
Լողալ ծովում, ունկնդրել ալիքների ճողփյունը
Հետեւել, թե ինչպես է մակընթացությունը սրբում ավազի վրայի հետքերը
Երկար զբոսանքից հետո հանել կոշիկներն ու ոտքերը դնել լճակի մեջ
Ոտաբոբիկ զբոսնել ամառանոցում, արեւից տաքացած հատակին
Հայտնվել տաք արեւային անձրեւի տակ
Ընթերցել սիրելի գիրքը ծառի ստվերում
Պառկել նստարանի վրա` ընկերոջն «օգտագործելով որպես բարձ»
Հյութեղ ու կարմիր ձմերուկ վայելել
Ունկնդրել ծղրիդների գիշերային համերգը
Զգալ ամառային խարույկի հոտը
Խոտի վրա պառկած դիտել աստղազարդ երկինքը: