Բաժիններ՝

Թուրքական նավատորմը մասշտաբային զորավարժություններ է սկսել Էգեյան ու Միջերկրական ծովերում

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ մայիսի 20-ին Էգեյան ու Մարմարա ծովերում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում մեկնարկել են Beyaz Fırtına 2014 (թարգմանաբար՝ «Սպիտակ փոթորիկ 2014») մասշտաբային զորավարժությունները: Դրանց մասնակցում է 53 ռազմանավ, 4 ծովային պարեկության ինքնաթիռ, 13 ծովային ուղղաթիռ, 1 տարհանման ինքնաթիռ:

Բացի այդ, զորավարժություններին մասնակցում է Առափնյա պաշտպանության հրամանատարության 17 պարեկային մոտորանավակ, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) 1 ինքնաթիռ: Զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս