Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումը կարող է ունենալ պատմական հետևանքներ. Die Welt
Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ Չինաստան այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծում է հակաարևմտյան միություն. «Ռուսաստանի ու Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումը կարող է ունենալ այնպիսի հետևանքներ, որոնց երբևէ կորակեն որպես պատմական՝ գեոռազմավարական ու տնտեսական տեսանկյուններից:
Ներկա դրությամբ դեռ հայտնի չէ, թե միությունն իր ուղղվածությամբ որքանով կլինի հակաարևմտյան, սակայն արդեն իսկ հստակ է, որ նախևառաջ Ուկրաինայի ճգնաժամից ամենաշատը շահել է հենց Չինաստանը: Ապագայում նա կարող է ավելի լավ մանևրել Արևելքի ու Արևմուտքի միջև՝ սեփական շահերն առաջ տանելու համար:
Եվ երկրորդ՝ Պուտինը փնտրում է նոր ընկերների. Ուկրաինայի ճգնաժամը և Մոսկվայի ու Արևմուտքի միջև հարաբերություններում առկա «սառցե ժամանակաշրջանը» ավելի անհրաժեշտ են դարձնում Պեկինի հետ քաղաքական, տնտեսական ու ռազմական ավելի սերտ համագործակցությունը:
Չինաստանին տարեկան մինչև 70 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ մատակարարելուն ունակ երկու նոր գազատարների կառուցման վերաբերյալ բանակցությունները ցույց են տալիս, թե որքան ուժեղ է ճնշումը Պուտինի վրա:
Բանակցություններն ավելի քան 10 տարի առաջ չեն շարժվել մեռյալ կետից: Սակայն այժմ, թվում է, թե Մոսկվան տեղի է տվել՝ հնարավորինս արագ գազային գործարքը կնքելու համար»: