Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Մոսկվա

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնելու է Մոսկվա, ուր մայիսի 23-24-ին մասնակցելու է Միջազգային անվտանգության երրորդ կոնֆերանսին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Նրա հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով: Պլանավորված է, որ մոսկովյան այցի շրջանակներում Հասանովը երկկողմ հանդիպումներ է ունենալու Շոյգուի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031