
Պորոշենկոն կողմ է պետության ղեկավարման խորհրդարանական-նախագահական ձևին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն ընդգծել է, որ շարունակում է մնալ իշխանության բռնատիրման հակառակորդ և պետության ղեկավարման խորհրդարանական-նախագահական ձևի կողմնակից:
Լրագրողների հետ զրույցում Պորոշենկոն հայտարարել է, որ առաջին հերթին պայքարելու է մարդկանց վստահությունը նվաճելու և դա պահպանելու ուղղությամբ: Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի նախագահը պետք է ուժեղ լինի ոչ թե օրենսդրորեն նրան հատկացված լիազորությունների, այլ՝ իր հեղինակության ու մարդկանց վստահության շնորհիվ.
«Եվ այդ դեպքում թող որևէ մեկը փորձի խոչընդոտել նրան կարգուկանոն կամ խաղաղություն հաստատելու հարցում»: Պորոշենկոն ընդգծել է, որ պատերազմական պայմաններում երկիրը կարիք ունի բռնապետի, որն իշխանությունը կկենտրոնացնի իր ձեռքում՝ ապահովելով թշնամու դեմ հաղթանակը: