Բաժիններ՝

ՌԴ-ն ու Չինաստանն ընդհուպ մոտեցել են գազի մատակարարման համաձայնագրի ստորագրմանը

Ռուսական Взгляд թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանն ընդհուպ մոտեցել են գազի մատակարարման վերաբերյալ 30-ամյա համաձայնագրի ստորագրմանը: Ըստ ամենայնի, Պեկինը պատրաստ է ռուսական գազի համար վճարել ավելի, քան նախատեսվում էր:

Ընդգծվում է, որ ռուս-չինական գազային պայամանագրի կնքումը ներկա դրությամբ համարվում է ամենահավանականը՝ վերջին 10 տարում: Խոսքը գնում է Ռուսաստանից Չինաստան տարեկան մինչև 38-60 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին:

Չինաստանի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կարող է կազմել 350-400 դոլար: Կողմերն այժմ բանակցում են գազի գնի շուրջ և հուսով են վերջնական համաձայնության գալ այսօր: Համաձայնագիրը կարող է կնքվել յուրաքանչյուր պահի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031