Բաժիններ՝

Աբխազիայի ափերին սկսվելու են նավթի հետախուզման աշխատանքներ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ «Ափսնի օյլ» ընկերությանը թույլատրել են հետախուզական աշխատանքներ իրականացնել աբխազական շելֆում և մասնավորապես դրա արևելյան հատվածում: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահի մամլո ծառայությունը:

Ընկերությունը պլանավորել է սկսել երկրաբանական հետախուզության համալիր ծրագիր՝ էներգակիրներ հայտնաբերելու համար: Ընդ որում, նրա գործունեությունն իրականացվելու է պետական շահերի հաշվի առնմամբ: Ընկերությունը հայտարարել է, որ, թեև նախագիծը ռիսկային է, այնուամենայնիվ, պատրաստ է դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031