Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը հունիսի 1-ից գործարկում է «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը 2014 թվականի հունիսի 1-ից սկսելու է իրագործել «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 46 միլիոն լարի (26.3 միլիոն դոլար): Ծրագրի շնորհանդեսն անցկացվել է Թբիլիսիում՝ Expo Georgia ցուցահանդեսում:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ «Արտադրի՛ր Վրաստանում»-ը կառավարական ծրագիր է՝ ուղղված երկրում տեղական արտադրության խթանմանը: Ծրագիրն իրագործելու են էկոնոմիկայի և կայուն զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունները:

Ծրագրի նպատակը Վրաստանում ձեռնարկատիրության զարգացումն է, ինչը, մասնավորապես, վերաբերում է նոր ձեռնարկություններ ստեղծելուն և մասնավոր սեկտորի մրցունակության ու արտահանման սեկտորի մեծացմանը, ինչպես նաև տեխնիկական օգնության միջոցով նոր տեխնոլոգիաների մատչելիության ապահովմանը:

Ծրագրի բյուջեից 30 միլիոն լարին (17.1 միլիոն դոլար) ուղղվելու է գյուղատնտեսական արտադրանքի, իսկ մնացյալ 16 միլիոն լարին (9.1 միլիոն դոլար)՝ արդյունաբերական արտադրանքի զարգացմանը: Ծրագրի նախաձեռնողը Վրաստանի վարաչապետ Իրակլի Գարիբաշվիլին է, որի խոսքերով՝ պետությունը ձեռնարկատերերին առաջարկում է հետաքրքրիր պայմաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս