
ՌԴ-ն ահաբեկչության հովանավոր ճանաչող հանրագիրը Սպիտակ տան կայքում հավաքել է ավելի քան 100.000 ստորագրություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան կայքում կազմակերպվել է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին հանրագիր, որն արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ 100.000 ստորագրությունը: Նրանք ԱՄՆ նախագահի աշախատակազմին խնդրում են Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող երկիր:
Որպեսզի Սպիտակ տունը դիտարկի այդ դիմումը, այն պետք է մինչև այս տարվա մայիսի 23-ը հավաքեր 100.000 ստորագրություն: Հանրագրի հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանը չհայտարարված պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ՝ հենված գաղտնի գործողությունների վրա, որոնց կարելի է դասակարգել որպես «միջազգային ահաբեկչություն»:
Սպիտակ տան կայքում, սակայն, նշված է, որ ամերիկյան կառավարությունն իրեն իրավունք է վերապահում չդիտարկել մի շարք հանրագրեր՝ խուսափելու համար չարդարացված միջամտությունից: Դրա համար էլ չի բացառվում, որ այս հանրագիրը դասվի դրանց թվին: