
Պենտագոնը նախկինի նման չի տեսնում Ուկրաինայի սահմանից ռուս զինծառայողների նահանջելու ցուցիչներ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Պենտագոնը չի տեսնում Ուկրաինայի սահմանից ռուս զինծառայողների նահանջելու վկայություններ.
«Նախագահ Պուտինը ռուսական զորքերին հրամայել է վերադառնալ բազաներ, ինչը մեզ համար նշանակում է Ուկրաինայի սահմանից բոլոր զորքերի հետ քաշում: Սակայն մենք դեռ չենք տեսել դա: Ուկրաինայի սահմանից ոչ հեռու գտնվում են տասնյակ հազարավոր ռուս զինծառայողներ»:
Կիրբիից առաջ նման հայտարարությամբ հանդես էր եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: