
Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծել քաղաքական ճանապարհով. Բան Կի Մուն և Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը:
Վերջինիս խոսքերով՝ Բան Կի Մունն ու Վլադիմիր Պուտինը համակարծիք են գտնվել այն հարցում, որ ուկրաինական ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել քաղաքական ճանապարհով: Դուժարիկը մանրամասնել է, որ խոսքը գնում է քաղաքական համապարփակ երկխոսության մասին:
Նրա խոսքերով՝ Բան Կի Մունն ընդգծել է, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները հնարավորություն կտան առաջ ընթանալ դեպի երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն երկրում: Բան Կի Մունն ու Պուտինը քննարկել են նաև Սիրիայի հարցը: