Բաժիններ՝

Յացենյուկը հայտնել է, թե Ուկրաինան որ դեպքում կմարի Ռուսաստանին իր գազային պարտքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստ է մարել Ռուսաստանին ունեցած իր գազային պարտքը, եթե Ռուսաստանը 1000 խորանարդ մետր գազի գինն իր համար դարձնի 268 դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Նա ընդգծել է, որ եթե համաձայնագիրն այդպես էլ չկնքվի մինչև մայիսի վերջ, ապա Կիևը դիմելու է միջազգային միջնորդ դատարան: Յացենյուկի խոսքերով՝ ռուսական «Գազպրոմը» չի ցանկանում գնալ փոխզիջումների: Ներկա դրությամբ Ռուսաստանին Ուկրաինայի գազային պարտքը կազմում է ավելի քան 3.5 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031