General Motors-ը հետ է կանչում 2.4 միլիոն մեքենա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան General Motors կորպորացիան հայտարարել է շուկայից 2.4 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ կապված հայտնաբերված տարբեր թերությունների հետ:

Դրանով իսկ տարեսկզբից սկսած՝ ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողի հետ կանչած մեքենաների քանակն կհասնի 13.6 միլիոնի: Այս անգամ հետկանչն առնչվում է Buick Enclave, GMC Acadia և Chevrolet Traverse մեծ անցունակությամբ ավելի քան 1.3 միլիոն մեքենայի, որոնք արտադրվել են 2009-2014 թվականներին:

Բացի այդ, հետ են կանչվում 2009-2010 թվականներին արտադրված Saturn Outlook մեքենաները: Այդ մեքենաներում խնդիր է հայտնաբերվել՝ կապված առջևի նստարանի անվտանգության ամրագոտու հետ:

Հետ է կանչվում նաև Chevrolet Malibu և Pontiaс G6 տիպի մեկ միլիոն սեդան՝ կապված էլեկտրոնիկայի խնդրի հետ: Անվտանգության բարձիկների խնդրի պատճառով հետ է կանչվում 1400 նոր Cadillac Escalade ամենագնաց:

Տեսանյութեր

Լրահոս