Բաժիններ՝

ԱՄՆ-ը «Մագնիտսկու ցուցակում» ներառել է Ռուսաստանի ևս 12 քաղաքացու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ Ռուսաստանի ևս 12 քաղաքացու է ընդգրկել «Մագնիտսկու ցուցակում»: ԱՄՆ-ի իշխանությունները նրանց մեղավոր են համարում մարդու իրավունքները խախտելու համար:

Դրանով իսկ «Մագնիտսկու ցուցակում» արդեն իսկ ընդգրկված է Ռուսաստանի 30 քաղաքացի: Տվյալ ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ տվյալ անձանց ամերիկյան ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործ ունենալ նրանց հետ:

Հիշեցնենք, որ ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և 2012 թվականի դեկտեմբերին (գրեթե 3 տարի անց) ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը:

Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը: Ի պատասխան, Ռուսաստանը ստեղծեց «Գուանտանամոյի իր ցուցակը», որում ներառեց ռուսներին հալածած ամերիկացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս