Բաժիններ՝

Ռուսական հեռուստաալիքներն Ուկրաինայի դեպքերը լուսաբանելիս կիրառում են «25-րդ կադրի» տեխնոլոգիան

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների կողմից «25-րդ կադրի» տեխնոլոգիաների կիրառման մասին՝ հեռուստադիտողի վրա տեղեկատվական-հոգեբանական ներգործություն ունենալու համար:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամլո կենտրոնի ղեկավար Մարինա Օստապենկոն: Նրա խոսքերով՝ Անվտանգության ծառայությունը երկու ամիս ուսումնասիրել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակած տեսանյութերը և դրանցում հայտնաբերել է միջազգային օրենսդրությամբ արգելված տեխնոլոգիաներ՝ նախատեսված լսարանի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու համար:

Դա մասնավորապես վերաբերում է Россия-24 հեռուստաալիքի կողմից մայիսի 2-ին Օդեսայում գրանցված իրադարձությունների լուսաբանմանը: Ստոպ-կադրերից մեկում երևում է «այրել է Աջ սեկտորը» գրություն, իսկ մեկ այլ ստոպ-կադրում՝ «մարդկանց սպանել են բենդերականները»:

Նմանատիպ գրություններ առկա են նաև Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի իրադարձությունների լուսաբանման ստոպ-կադրերում. «Աջ սեկտորը սպանում է», «Ազգային գվարդիան մարդասպաններ են»:

Օստապենկոյի խոսքերով՝ ներկայումս իրենք ուսումնասիրում են դրան և այլ փաստերի մանիպուլացմանն իրավական դաշտում պատասխան տալու, ինչպես նաև նաև 25-րդ կադրի օգտագործմանն արձագանքելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս