Կրասնոդարում կանցկացվի հանրաքվե
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրասնոդարի իշխանությունները մտադիր են անցկացնել քաղաքը Եկատերինոդար վերանվանելու վերաբերյալ հանրաքվե: Այս մասին հայտարարել է Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը.
«Իմ նախաձեռնությունը կայանում է հանրաքվե անցկացնելու մեջ, քաղաքի բոլոր բնակիչների կարծիքները հետազոտելու մեջ: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքը: Ոչ բոլոր կրասնոդարցիներն են կիսում այդ գաղափարը»:
Եվլանովը հերքել է մի շարք քաղաքացիների այն պնդումները, թե Կրասնոդարի ներկայիս անվանման красно («կրասնո») արմատը հանդիսանում է красивый (թարգմանաբար՝ գեղեցիկ) բառի հոմանիշ.
«Պետք է հասկանալ պատմական համատեքստը, որում որոշվել է 1920 թվականին անվանափոխել քաղաքի անունը: Ոչ մի գեղեցկության մասին էլ խոսք չի գնացել: Խոսքը գնացել է կարմիր տեռորի մասին»:
Կրասնոդար քաղաքը հիմնադրվել է 1793 թվականին և մինչև 1920 թվականն այն անվանվել է Եկատերինոդար, ինչից հետո ստացել է ներկայիս անվանումը: