Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կստեղծեն մարդատար օդանավ՝ ի հակակշիռ Boeing-ի ու Airbus-ի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը մոտ ժամանակներս ձեռնամուխ են լինելու լայն կմախքով, հեռահար գործունեության քաղաքացիական ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին: Համապատասխան համաձայնագիրն այսօր Շանհայում ստորագրել են Միացյալ ավիաշինական կորպորացիան ու չինական COMAC ընկերությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի չինական պաշտոնական այցի շրջանակներում: Միացյալ ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի խոսքերով՝ նախագիծը հանդիսանում է ավիաշինության ոլորտի խոշորամասշտաբ նախագծերից մեկը:

Պլանավորված է, որ նոր օդանավը էական դեր կունենա ինչպես ռուսական, այնպես էլ՝ չինական շուկաներում՝ նեղելով Boeing-ին ու Airbus-ին: Օդանավի նախագծի տեխինիկա-տնտեսական հիմնավորումը կներկայացվի ամռանը:

Միացյալ ավիաշինական կորպորացիան միավորում է Ռուսաստանի խոշորագույն ավիաշինական ձեռնարկությունները: Ընկերությունը թողարկում է Sukhoi Superjet 100 քաղաքացիական ինքնաթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս