Բաժիններ՝

Մերկելը Պուտինին կոչ է արել ճանաչել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից օրեր առաջ՝ մայիսի 19-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Ուկրաինայի հարցը:

Մերկելը Պուտինին կոչ է արել նպաստել Ուկրաինայում նախագահական ընտրությունների հաջող անցկացմանը: Մերկելը Պուտինին նաև կոչ է արել ճանաչել դրանց արդյունքները: Մերկելն ընդգծել է այդ ընտրությունների կարևորությունը՝ իրավիճակը կայունացնելու համար:

Գերմանիայի կանցլերը գոհունակություն է հայտնել Ուկրաինայում ազգային երկխոսության սկսման կապակցությամբ՝ նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Ուկրաինայի ապագա ամբողջականության հարցը: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031