Բաժիններ՝

Ուկրաինան պետք է ներկայացնի ռուսական գազի համար վճարումների գրաֆիկը. Մեդվեդև

Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ներկայացնի ռուսական գազի համար վճարումների գրաֆիկը. «Մենք իրատես ենք, մենք հասկանում ենք, թե ինչ վիճակում է գտնվում Ուկրաինայի տնտեսությունը:

Մենք չենք ասում, թե մեկ օրում մեզ վճարեք 3.5 միլիարդ դոլար, ասում ենք ներկայացրեք գրաֆիկ, թե ինչպես եք վճարելու այդ պարտքը՝ հատկապես հաշվի առնելով, որ ուկրաինացիները հենց նոր ստացել են ԱՄՀ-ի տրանշը, և որ նրանց վարկեր են խոստացել թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները: Թող բոլոր երկրները, որոնք այսօր ցավում են Ուկրաինայի համար, օգնեն նրան՝ վճարելու համար այդ պարտքը»:

Մեդվեդևն ընդգծել է, որ անարդար չի համարում Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը 485 դոլար սահմանելը: Նա հիշեցրել է, որ մայիսի 19-ի դրությամբ Ուկրաինան Ռուսաստանին պարտք է ավելի քան 3.5 միլիարդ դոլար: Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը 2014 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայից գործնականում ոչինչ չի ստանում գազի պարտքի վճարման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս