
Ահազանգ. զինվորական հոսպիտալում պայթուցիկ սարք է տեղադրված

Մայիսի 19-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը սակրավորներով և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն