
Իսրայելի նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 10-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 10-ին: Այս մասին հայտարարել է Իսրայելի Կնեսետի (խորհրդարան) նախագահ Յուլի Էդելշտեյնը:
Նրա խոսքերով՝ Իսրայելի նախագահ դառնալու ցանկություն ունեցող բոլոր անձինք պետք է մինչև մայիսի 27-ը ներկայացնեն համապատասխան դիմում, որի վրա պետք է լինի Կնեսետի առնվազն 10 պատգամավորի ստորագրություն: Նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին արդեն իսկ հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:
Իսրայելական Haaretz թերթի տվյալներով՝ Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն «առանց հնչեղության» աջակցում է Իսրայելի էներգետիկայի նախարար Սիլվան Շալոմի թեկնածությանը: Վերջինս դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: