
Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ կապված Դարյալի կիրճի աղետի հետևանքների վերացման հարցում համագործակցելու հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարաչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված Դարյալի կիրճում որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում վրացի փրկարարներին օգնելու և նրանց հետ համագործակցելու հետ:
Մայիսի 17-ի առավոտյան կիրճում գրանցվել էր ուժգին սողանք ու փլուզում, ինչի հետևանքով արգելափակվել է Ռազմավիրական ճանապարհը և փակվել է Թերեք գետի հունը.
«Շնորհակալ ենք ռուսական կողմին՝ տեխնիկա և այլ սարքավորում հատկացնելու համար: Այդպիսի բարդ հանգամանքներում նրանք (ռուսները) համագործակցության ու աջակցման օպերատիվ պատրաստակամություն հայտնեցին: Ներկա դրությամբ անհետ կորած է համարվում 7 մարդ: Փրկարարներն ինտենսիվ որոնում են իրականացնում շուրջօրյա ռեժիմով»: