Մի շարք ուղղություններով չենք կարողացել իրականացնել մեր ծրագրերը այս կոալիցիոն գործունեության ընթացքում. Մհեր Շահգելդյան

«Եթե դուք մի քիչ ավելի օբյեկտիվ լինեք կամ մի քիչ ավելի խորն ուսումնասիրեք մեր օրենսդրական նախաձեռնությունները, ապա դուք կտեսնեք, որ այդ օրենսդրական նախաձեռնություններին համապատասխան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունենր արդեն իսկ ներկայացվել էին նախկինում, երբ Օրինաց երկիր կուսակցությունը կոալիցիայի անդամ էր»,- այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս հասարակությունը պոլուլիստական չդիտի ՕԵԿ-ի վերջին  նախաձեռնությունները, որոնք հասարակությանը ավելի սրտամոտ են, եթե նրանք այս հարցերը չէին բարձրացնում այն ժամանակ, երբ իշխանություն էին և ավելի շատ լծակներ ունեին դրանք իրագործելու համար:

Մ. Շահգելդյանը, շարունակելով միտքն, ասաց. «Եթե դուք նայեք ժամանակացույցը, ապա շատ հստակ դա կտեսնեք: Նախկինում մենք նմանատիպ նախաձեռնություններ ներկայացրել ենք, եթե դուք նայեք մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունենրի ժամանակացույցը: Երկրորդ խնդիրը, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մենք ներկայացրել էինք, երկար ժամանակ մնում էին չքննարկված: Մասնավորապես, սուպերմարկետների մասին օրենքը, և այս տեսնակյունից՝ մեր գործունեությունը ամբողջ ժամանկաահատվածում եղել է նմանատիպ և շատ հստակ է ձևավորվել: Նենց որ, այստեղ տարբերություններ չկան»:

Հարցին, թե դա նշանակում է, որ իշխանությունն անտեսել է՞ նրանց առաջարկները, Շահգելդյանը պատասխանեց. «Մի շարք ուղղություններով հնարավորություն է եղել իրականացնել մեր ծրագրերը, սակայն եղել են մի շարք ուղղություններով, որոնք մենք չենք կարողացել իրականացնել այս կոալիցիոն գործունեության ընթացքում: Իսկ մենք գտնում ենք, որ քաղաքական ուժը գալիս է իշխանության ոչ թե նրա համար, որ ձգտում է իշխանության, այլ որպեսզի կարողանա իր ծրագրերն իրականացնի: Այս ընթացքում արդեն մի շարք նախագծեր երկար ժամանակ մնում էին և չէին քննարկվում, որոնք արդեն իսկ դրված էին շրջանառության մեջ և մենք այս մասին բաց և պարզ խոսել ենք և´ մեր քաղաքական խորհրդի որոշման մեջ, և´ դրանից հետո մամլո ասուլիսների և հարցազրույցների ընթացքում»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս