Մեր ներքին գործերին միջամտելն ու դրանք ուղղորդելու փորձերն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցը.

«Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն ու դրանք ուղղորդելու փորձերն անընդունելի են: Ադրբեջանը հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու դիրքորոշմանը, ինչի համար էլ կարծում է, որ մյուս երկրները նույնպես՝ ներառյալ ԱՄՆ-ը, պետք է նույնպիսի վերաբերմունք ցուցաբերեն Ադրբեջանի հանդեպ:

Միջպետական հարաբերությունները պետք է հենված լինեն իրավահավասարության սկզբունքների վրա: Ադրբեջանը մեծ հաջողությունների հասած պետություն է, որը բարեփոխումներ է իրականացրել բազում ոլորտներում: Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց է տվել հաջող երկրի մոդել:

Աշխարհի բազմաթիվ առաջատար երկրներ հավանության են արժանացնում Ադրբեջանի հաջող զարգացման մոդելը և ընդգծում են նրա իմաստուն ներքին ու արտաքին քաղաքականությունը: Ադրբեջանը կարճ ժամանակում կատարել է այնպիսի աշխատանք, որպիսին բազմաթիվ երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ը, չի կարող իրականացնել տասնամյակներով»:

Տեսանյութեր

Լրահոս