
Ղրիմի գրավմամբ ՌԴ-ը շատ ուժեղ հարված հասցրեց Ուկրաինայի՝ էներգետիկ անկախության հույսերին. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ղրիմի հետ մեկտեղ Ռուսաստանը զավթեց ծովային շելֆի գոտին՝ իրավունք ստանալով շահագործել դրա պաշարները, որոնք պոտենցիալ առումով գնահատվում են մի քանի տրիլիոն դոլար: Ռուսաստանը դրանով իսկ շատ ուժեղ հարված հասցրեց Ուկրաինայի՝ էներգետիկ անկախության հույսերին:
Exxon Mobil, Royal Dutch Shell և այլ խոշոր ընկերություններ արդեն իսկ հետազոտություն են անցկացրել Սև ծովի հատակում, նավթային ոլորտի մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ Սև ծովն ածխաջրածինների իր պաշարներով կարող է համեմատվել Հյուսիսային ծովի հետ:
Ամերիկացի երկրաբան Ուիլյամ Ռայանի կարծիքով՝ Ղրիմի գրավմամբ Ռուսաստանը ստացավ Սև ծովի՝ պոտենցիալ լավագույն խորջրյա նավթահանքերը: