
Ուկրաինան ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

Defense News-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է զրահամեքենաներ, հետախուզական տեխնիկա ու զրահաբաճկոններ, որոնք պետք է դուրս գրվեն ու վաճառվեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Լեոնիդ Պոլյակովը:
Նրա խոսքերով՝ մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ը, առանց որևէ բարդության, կարող են ռազմական տեխնիկա հատկացնել Ուկրաինային: Պոլյակովը մանրամասնել է, որ Ուկրաինան կարիք ունի անօդաչու թռչող սարքերի, սաղավարտների, զրահաբաճկոնների, գիշերային տեսանելիության սարքերի, կապի պաշտպանված միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի (ռէպ) միջոցների և այլն: