ՌԴ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները պահանջում են էական վերաիմաստավորում. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները պահանջում են էական վերաիմաստավորում:
Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարել է. «Մենք քննարկում ենք միջազգային հարցեր, այդ թվում նաև եվրոպական իրավիճակը, այն, ինչ Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում տեղի է ունենում ՌԴ-ի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում:
Այդ հարաբերությունները պահանջում են էական վերաիմաստավորում, մենք ձգտում ենք ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ի երկրներից մեր գործընկերների հետ վերլուծության ենթարկել՝ ավելի լավ հասկանալու համար, թե ուր ենք գտնվում մենք, թե ինչպիսի համընկնող գնահատականներ կան, և թե ինչումն են կայանում տարաձայնությունները»: