
Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորը հրաժարական է տվել՝ կապված Սոմայի աղետի հետ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Սաբահաթ Աքքիրազը հրաժարական է ներկայացրել կուսակցության գլխավոր քարտուղար Քեմալ Քըլըչդարօղլուին:
Թուրքական երաժշտության կարկառուն ներկայացուցիչներից, ԺՀԿ-ական Աքքիրազը տվյալ քայլին է գնացել՝ որպես բողոքի նշան Սոմայում տեղի ունեցած աղետի, ինչի մասին նա գրել է Twiiter-ի իր միկրոբլոգում:
Սրանից առաջ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ՝ կապված Սոմայի աղետի հետ, որը հանդիսացավ Թուրքիայի ածխահանքերում գրանցված խոշորագույն աղետը՝ խլելով 301 հանքափորի կյանք: