Բաժիններ՝

Գորիսում նորմալ մթնոլորտ ապահովելու ամենալավ քայլը Ա. Բուդաղյանի սպանության բացահայտումը կլինի. Ն. Փաշինյան. tert.am

Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նորմալ մթնոլորտ ապահովելու ամենալավ քայլը Ավետիք Բուդաղյանի սպանության բացահայտման հարցն է, քանի որ հասարակությունը հասկանում է՝ ինչ է նշանակում՝ չբացահայտված սպանություն, այն դեպքում, երբ սպանողը հայտնի է: Այս մասին Tert.am–ին հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրությունների թեժ են լինելու։

«Կարծում եմ, որ հիմնական բանը, որպեսզի Գորիսում նորմալ մթնոլորտ հաստատվի, էդ սպանության բացահայտումն է: Դրա բոլոր հիմքերը կան, որ գլխավոր դատախազությունը, իրավապահ մարմինները, ամեն ինչ արել են փաստերը կոծկելու համար, դա ինձ համար աներկբա է: Նկատի ունեմ այն լարվածությունները, որ կա և կարող է լինել, ընդամենը այն է, որ իրավապահ մարմիններն իրենց գործառույթը չեն կատարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս