Բաժիններ՝

Արգենտինայում հայտնաբերել են աշխարհի խոշորագույն դինոզավրի կմախքը

BBC-ի փոխանցմամբ` գիտնական-հնէաբանները Արգենտինայում կատարած պեղումների ընթացքում հայտնաբերել են աշխարհի խոշորագույն դինոզավրի կմախքը: Գիտնականները հայտարարել են, որ իրենց հայտնաբերած դինոզավրը կենդանության ժամանակ ունեցել է 40 մետր երկարություն ու 20 մետր բարձրություն:

Այն կշռել է 77 տոննա, այսինքն նույնչափ, որչափ` 14 աֆրիկյան փիղը: Սրանից առաջ ռեկորդը պատկանել է արգենտինոզավրին, որը կշռել է 70 տոննա: Դինոզավրի առաջին ոսկորները հայտնաբերել է տեղի ֆերմերը, ով դիմել է Բուենոս Այրեսի հնագիտական համալսարան:

Դեպքի վայր ժամանած գիտնականների խումբը սկսել է պեղումներ իրականացնել և հայտնաբերել է մոտ 150 ոսկոր, որոնք գտնվում են հիանալի վիճակում: Դինոզավրի նոր տեսակի անունը դեռ հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս