Հակամիկրոբային գելեր և թաց անձեռոցիկներ. ինչ վնասներ են հասցնում դրանք նորածիններին
aroxj.am-ի փոխանցմամբ՝ մանկաբույժները կոչ են անում հրաժարվել նորածինների համար նախատեսված հակամիկրոբային գելերից և թաց անձեռոցիկներից: Նրանց խնամքի պարագաները պետք է լինեն միայն ջուրը և օճառը: Այլ եղանակներով միկրոբների հետ շփումն ամբողջությամբ սահմանափակելու նպատակով տանը ստերիլ միջավայր ստեղծելու փորձերը հանգեցնում են առողջական խնդիրների: Դրանք կարող են ալերգիայի, ասթմայի և այլ իմունային հիվանդությունների պատճառ դառնալ:
Քանի որ նորածնի կյանքում առաջին երկու շաբաթը չափազանց կարևոր է իմունիտետի ձևավորման համար, մանկական օգանիզմին անհրաժեշտ է հարաբերվել պաթոգենների հետ, որպեսզի արդյունքում ինքնապաշտպանություն և վերահսկում ձևավորվի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: