Բաժիններ՝

16-ամյա բրազիլացին գերազանցել է sms գրելու արագության համաշխարհային ռեկորդը

Boston.com-ի փոխանցմամբ` բրազիլացի Մարսել Ֆեռնանդեսի անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` կապված բավական արագ sms գրելու հետ: 16-ամյա դեռահասը 25 բառից բաղկացած հաղորդագրությունը գրել է 18.19 վայրկյանում:

Համապատասխան մրցույթն անցկացվել է Նյու Յորքում: Մրցույթի մասնակիցները, այդ թվում նաև Ֆեռնանդեսը պետք է հնարավորինս արագ հավաքեին հետևյալ արտահայտությունը.

«Serrasalmus և Pygocentrus տեսակի սուրատամ պիրանյաներն  քաղցրահամ ջրերում բնակվող աշխարհի ամենաագրեսիվ ձկներն են: Իրականում նրանք հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա» (The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human):

Նախկին ռեկորդը կազմել է 18.44 վայրկյան: Այժմ Մարսել Ֆեռնանդեսը գերազանցել է այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս