 
                        Օբաման ու Օլանդը Ռուսաստանին սպառնացել են նոր պատժամիջոցներով
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները հնարավոր են համարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը:
Հեռախոսազրույցի ժամանակ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և համաձայնության եկել Ռուսաստանի դեմ հետագա գործողությունների հարցում:
Նրանք համակարծիք են, որ եթե Ռուսաստանը հետագայում նույնպես շարունակի իր սադրիչ ու ապակայունացնող քաղաքականությունը, ապա կբախվի հավելյալ կորուստների:
Օբաման բարձր է գնահատել Ուկրաինայի կառավարության ջանքերը` ուղղված մայիսի 25-ին ազատ ու արդար նախագահական ընտրություններ անցկացնելու միջոցով երկրի միավորմանը, որոնց հաջորդելու են սահմանադրական բարեփոխումները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        