Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը Սոմայում արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների նկատմամբ (տեսանյութ)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական ոստիկանությունը երեկ արցունքաբեր գազ է կիրառել տասնայկ հազարավոր ցուցարարների դեմ, որոնք իրենց բողոքն են հայտնել Սոմայում տեղի ունեցած աղետի դեմ, ինչի հետևանքով զոհվել է 298 մարդ:

Դրա հետ կապված` բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, որոնցից խոշորագույնը տեղի է ունեցել հենց Սոմայում: Այստեղ հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարները տեղի ունեցած աղետի համար պատասխանատու են համարել երկրի կառավարությանը:

Նրանք հայտարարել են, որ աղետից երկու շաբաթ առաջ երկրի իշխանությունները հրաժարվել են ստուգում անցկացնել հանքահորում: Ցուցարարները պահանջել են երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը: Ներկայիս ցույցերը կարող են վերածվել նախորդ տարվա զանգվածային ակցիաների` կապված Ստամբուլի «Գեզի» այգու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս