Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային չորրորդ փուլում չի գրանցվել լուրջ առաջընթաց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ստույգ ժամկետը դեռ համաձայնեցված չէ: Հայտնի է միայն, որ այն անցկացվելու է հունիսին:

Արաղչին ընդգծել է, որ մայիսի 13-16-ին Վիեննայում անցկացված չորրորդ փուլի արդյունքներով չի հաջողվել գրանցել զգալի առաջընթաց: Չորրորդ փուլի արդյունքներով պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գային ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, սակայն դա չեղյալ է հայտարարվել:

Տեսանյութեր

Լրահոս