Բաժիններ՝

Սոմայի ածխահանքի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 298-ի

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Սոմայի ածխահանքի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 298-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Վերջինս սրանից առաջ հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ` ընդգծելով, որ պաշտոնը ոչինչ է մարդկային զոհերի դիմաց: Յըլդըզը չէր բացառել, որ զոհերի թիվը կարող է հասնել 300-ի: Թուրքական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները թաքցնում են զոհերի իրական թիվը:

Սոմայի աղետը դարձել է Թուրքիայի հանքահորերում գրանցված խոշորագույն աղետը: Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամեն տիպի աջակցություն ցուցաբերել վթարի հետևանքով տուժածներին:

Օբաման հաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը` ընդգծելով, որ նա ՆԱՏՕ-ի գծով հուսալի դաշնակից է: Սոմայի աղետի հետ կապված` Թուրքիայի ղեկավարությանը ցավակցել են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների նախագահներն ու առաջնորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս