Բաժիններ՝

Բիլդտը հուսով է, որ Պուտինը դեռ չի կորցրել առողջ մտածելակերպը

Укринформ-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտն Ուկրաինայի Խերսոնի մարզի Կախովկա քաղաքում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար.

«Միջազգային հանրության կողմից մենք հստակ հասկացնել ենք տվել, որ եթե ռուսական ագրեսիան առաջ ընթանա (Ուկրաինայում), ապա մեր կողմից կլինեն շատ հստակ միջոցներ: Ես հուսով եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, որ այդ քաղաքականությունն ունի հեռու գնացող հետևանքներ, որոնք բացասական կլինեն Ռուսաստանի համար:

Այժմ շատ մեծ գումարներ են լքում Ռուսաստանը: Վերջին շրջանում Ռուսաստանից հեռացվել է մոտ 100 միլիարդ դոլար, փաստացիորեն կանգնեցվել են այդ երկրում օտար բոլոր ներդրումները: Այդ ամենը հանդիսանում է այն քաղաքականության հետևանք, որը ներկայումս վարում է նախագահ Պուտինը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Բիլդտը հայտարարել էր, որ Յանուկովիչի ու նրա կլանի շնորհիվ Եվրոպան սկսել է ավելի լավ պատկերացնել կոռուպցիայի խնդիրը, և որ այժմ լրջորեն մեկնարկել է գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս