ՌԴ Հարավային ռազմական օկրուգն այս տարի կստանա ավելի քան 1500 միավոր ռազմական տեխնիկա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պլանավորում է 2014 թվականին Հարավային ռազմական օկրուգի զորքերի զինանոցը համալրել ավելի քան 1500 միավոր ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ակնկալվում է, որ Ռուսաստանի Սևծովյան ու Կասպիական նավատորմերը համալրվելու են մոտ 20 նոր ռազմանավերով ու նավերով, այդ թվում նաև սուզանավերով, պահականավերով, հրթիռակիր նավերով:

Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ու հակաօդային պաշտպանության ուժերը ստանալու են ավելի քան 60 միավոր ժամանակակից թռչող սարք ու ռադիոտեխնիկական միջոցներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է 40 հատ Су-27СМ, Су-30СМ, Су-34, Су-30М2, Су-35С ինքնաթիռների ու ավելի քան 10 հատ Ми-26Т, Ми-8МТВВ-5-1 ուղղաթիռների մասին:

Տեսանյութեր

Լրահոս