Բաժիններ՝

Թուրքական MKE ընկերությունը նախորդ տարի մոտ մեկ միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մեքենաշինական ու քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) 2013 թվականին 2.004.774 լիրայի (966.526 դոլար) զենք է արտահանել Ադրբեջան: Այս մասին հայտնել է հենց թուրքական ընկերությունը:

Նախորդ տարի MKE-ի կողմից զենք արտահանած երկրների թվում Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ տեղը: MKE-ն Ադրբեջան էր արտահանել 292.332 դոլարի զենք: MKE-ն Ադրբեջան է արտահանել դիպուկահար հրացաններ, տարբեր տիպի հրաձգային զենք, ինժեներային միջոցներ, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերությունում օգտագործվող տարբեր արտադրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս