
Ուկրաինան ու ԵՄ-ը ստորագրել են 1 միլիարդ և 355 միլիոն եվրո օգնություն հատկացնելու մասին համաձայնագրեր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ստորագրել են Պետական զարգացման ֆինանսավորման մասին համաձայնագիր, որը նախատեսում է ԵՄ-ի երկրների կողմից Ուկրաինային 355 միլիոն եվրո օգնության հատկացում:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը: Բացի այդ, Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիիմ Կալասը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր և ԵՄ-ի կողմից Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ վարկային համաձայնագիր: