Բաժիններ՝

Կ. Ճշմարիտյանը ցանկանում է, որպեսզի ֆրանսիական կապիտալը Հայաստանում ընդլայնվի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում այսօր Երևանում կազմակերպվել են գործարարների կլոր սեղանի քննարկումներ, որոնցից մեկը նվիրված էր առևտրի և ծառայության, մյուսը՝ ենթակառուցվածքների և սարքավորումների ոլորտներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ նման հանդիպումները գործարարների համար տնտեսական համագործակցությունն ընդլայնելու լավ հնարավորություններ են: Նա ցանկություն հայտնեց, որպեսզի ֆրանսիական կապիտալը Հայաստանում ընդլայնվի, ինչը ֆրանսիական բիզնեսի համար փոքր, բայց լավ հնարավորություն է:

«Ակնկալում ենք համագործակցության և եղած ոլորտների ընդլայնում, նոր հայտնաբերումներ, նոր ուղենիշներ: Այնուամենայնիվ, ՀՀ-ում կան ոլորտներ, օրինակ, գյուղատնտեսության մեջ ոռոգման նոր տեխնոլոգիաների, նոր համակարգերի մշակույթի բերելը ՀՀ, կամ էներգիայի նոր աղբյուրների, արդյունաբերության մեջ բարձ տեխնոլոգիական ոլորտների ներգրավումը ՀՀ-ում: Բոլոր ոլորտներում զարգացումը պետք է գնա գիտելիքային կոմպոնենտի ավելացմամբ, այն կոմպոնենտի, որը ոչ մեկի կողմից չի կարող խոչընդոտվել»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

Թե ինչքա՞ն ներդրումներ կլինեն, նախարարի կարծիքով՝ առայժմ վաղ է խոսել. «Դեռ կգնահատեն, Դուք կտեսնեք»:

Ըստ նրա՝ ՀՀ-ում ֆրանսիական ներդրումների ծավալն այսօր շուրջ 1.1 մլրդ դոլար է, ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով ավելի քան 100 ընկերություն կա, և այս ցուցանիշները կարելի է ավելացնել:

Անցած տարի Հայստանի ու Ֆրանսիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 մլն դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմել է 4.3 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 21.8 մլն դոլար: ՀՀ-ից Ֆրանսիա է արտահանվել բնական և արհեստական կաշվե իրեր, վերարկու, թիկնոց, անձրևանոց, բաճկոն, պիջակ, տաբատ, բլայզեր և այլն, իսկ ներկրվել է դեղամիջոց, օծանելիք, շիշ, բանկա, ամպուլա և այլն:

Հավելենք, որ համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս