
Դոնեցկում չեն սպասում Յանուկովիչի վերադարձին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» նախագահ Միրոսլավ Ռուդենկոն կասկած է հայտնել, թե Վիկտոր Յանուկովիչը առաջնորդի կարգավիճակով կարող է վերադառնալ Դոնեցկ.
«Ես չեմ կարողանում պատկերացնել դա (Յանուկովիչի վերադարձը), դա ֆանտաստիկայի ոլորտից է: Մենք անգամ չենք դիտարկել Յանուկովիչի վերադարձի տարբերակը: Հանրաքվեից հետո հանրապետությունում պետք է անցկացվեն նաև ընտրություններ:
Մենք պետք է ձևավորենք իշխանական մարմիններ: Դրա համար մենք կընտրենք խորհրդարան, սակայն դա չենք անի այնպես հապճեպ, ինչպես որ արեցին Կիևում: Ապա նաև նախագահ կընտրենք»:
Ուկրաինայի ԿԸՀ-ը հայտարարել է, որ Դոնբասում անցկացված հանրաքվեներն ապօրինի են: