Թուրք-սիրիական սահմանին իսրայելական ԱԹՍ է կործանվել

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) կործանվել է Թուրքիայի հարավում: Կործանված ԱԹՍ-ը Գազիանթեփ նահանգում հայտնաբերել են Սիրիայի սահմանից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սանկոչ գյուղի բնակիչները: 

Տեղաբնակներից մեկը հայտարարել է, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչ օբյեկտ է ընկնում դաշտի մեջ և ոստիկանություն է կանչել: Ոստիկանները շրջափակել են ԱԹՍ-ի կործանման վայրը, հավաքել են դրա բեկորները և տարել են իրենց հետ: Ականատեսների վկայությամբ՝ ԱԹՍ-ը թռչել է ցածր բարձրության վրա: Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ԱԹՍ-ն ուսումնական թռիչք է կատարել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031