
Ֆրանսուա Օլանդը վաղը կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վաղը պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան, ուր և հանդիպելու է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ: Հանդիպումն անցկացվելու է դռնփակ պայմաններում և ընդլայնված ձևաչափով:
Հանդիպման արդյունքներով կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս: Իր վրացական այցի շրջանակներում Օլանդը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ և կմասնակցի տնտեսական ֆորումի:
Օլանդն իր հարավկովկասյան առաջին շրջագայությունն ավարտելու է հենց Վրաստանում՝ դրանից առաջ գտնվելով Ադրբեջանում ու Հայաստանում: Օլանդը Վրաստանը կլքի նույն օրը՝ մայիսի 13-ին: