
ԵՄ-ը նախկինի նման հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության ապաէսկալացման հետ. Էշթոն

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ը նախկինի նման հույսեր է կապում Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացման հետ:
Էշթոնն այդ հայտարարությունն արել է ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների այսօրվա պլանային հանդիպումից առաջ, որում քննարկվելու է Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Մասնավորապես, նախատեսվում է ԵՄ-ի «սև ցուցակում» ներառել ՌԴ-ի 15 քաղաքացու և ղրիմյան 5 ընկերության:
Էշթոնի խոսքերով՝ մասնակի հուսադրող են մայիսի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԵԱՀԿ գորող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հանդիպման արդյունքները: Սրանից առաջ Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ ԵՄ-ը չի ճանաչում Ուկրաինայի արևելքի հանրաքվեի արդյունքները: