Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է 4 զինծառայողի զոհվելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հերքել է մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով Տերտերի շրջանում զոհվել է 4 զինծառայող՝ երեք զինվոր և մեկ լեյտենանտ:

Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ նմանատիպ որևէ բան տեղի չի ունեցել՝ նման տեղեկատվություն տարածելը որակելով որպես «սադրանք»: Ի դեպ, զինծառայողների կորստի մասին տեղեկատվություն տարածած կայքերն անգամ նշել էին զոհվածների անունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031