Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 25-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Լիտվայում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զիգմանտաս Բալչիտիսը:
Այս մասին հայտնել է Գլխավոր ընտրական հանձնաժողովը, ըստ որի՝ Գրիբաուսկայտեն հավաքել է քվեների 45.89 տոկոսը, իսկ Բալչիտիսը՝ 13.63 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցկացվի մայիսի 25-ին: Ներկայիս ընտրություններում շատերին հուզող միակ հարցն այն է, թե արդյոք կգրանցվի՞ երկրորդ փուլ:
Եվ քանի որ թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ուստիև պետք է անցկացնել նաև երկրորդ փուլ, որում հաղթելու համար անահրաժեշտ է քվեների սովորական մեծամասնություն: Նախնական տվյալներով՝ առաջին փուլում մասնակցության ցուցանիշը կազմել է 52.14 տոկոս, այսինքն 2.542.000 ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 1.332.000-ը: