
Նախագահական ընտրություններին մասնակցելու համար Էրդողանը կարիք չունի լքելու վարչապետի պաշտոնը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարիք չունի լքելու զբաղեցրած պաշտոնը` նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի` Սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Բուրհան Քուզուն.
«Օրենքում ամեն ինչ հստակ գրված է: Երկրի վարչապետը չի մտնում այն մարդկանց թվում, որոնք պետք է լքեն զբաղեցրած պաշտոնը` նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Եթե վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընտրվի երկրի նախագահի պաշտոնում, ապա նա ներկայիս պաշտոնը կթողնի մինչև նախագահի պաշտոնին պաշտոնապես անցնելը»:
Թուրքիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 11-ին: Հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: